Կայացել է World University Online Blitz Champion 2021 մրցաշարը, որին մասնակցել են աշխարհի 960 համալսարանների ուսանողներ աշխարհի 84 երկրներից։
Տղամարդկանց պայքարում չեմպիոն է դարձել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Կանանց պայքարում հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը։ Նա նույնպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող է։
Աղբյուր ՝ Armsport.am