Սիսակ Գաբրիելյանն ընտրվել է ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

29.07.2026 - 15:53 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտվել Սիսակ Գաբրիելյանը:

Նշենք՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Ռուզաննա Երեմյանը, Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ