Ամերիկացիները ներողություն են խնդրել Ռուսաստանից Ջո Բայդենի խոսքերի համար

Գոհար Ստեփանյան 20.03.2021 - 10:37
20.03.2021 - 10:37 դիտում

ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նամակ է ստացել Միացյալ Նահանգների քաղաքացիներից, որում ներողություն են խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ռուս պաշտոնակցի հասցեին հնչեցրած կոշտ արտահայտությունների համար: Այս մասին տեղեկացրել է դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Շատերն իրենց անհամաձայնությունն են հայտնել և ներողություն են խնդրել վերջին շրջանում ՌԴ-ի հասցեին Վաշինգտոնից հնչեցված չմտածված հայտարարության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ