Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 19/15), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերց,
- սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
- չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
