Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթները

Աննա Կոստանյան 9.02.2021 - 13:31
9.02.2021 - 13:31 դիտում

Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթները, տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշված է ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ