Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս ստուգում են անվանական ցուցակները՝ Ղարաբաղում հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել, որպեսզի, վերջապես, փակվի հայ գերիների վերադարձի հարցը», – հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ ռազմագերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների մի մասն է: