Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը

Հրաչ Սահակյան 8.01.2021 - 20:27
8.01.2021 - 20:27 դիտում

Ադրբեջանը հերքել է իր տարածքում 3 թուրքական ռազմական ավիաբազա կառուցելու մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նախարարությունը:

Տելեգրամ ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան մտադիր է ավիաբազա կառուցել Ադրբեջանի երեք քաղաքներում ՝ Գյանջայում, Լենքորանում եւ Գաբալայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ