ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Վարչապետը նշել է, որ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի:
«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- նշել է վարչապետը: