ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարւթյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման,
իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդման,
տեղեկատվության ժամանակին փոխանակման,
իրավական օգնության արդյունավետ տրամադրման վերաբերյալ հարցեր։



