Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 11.11.2026 - 21:07
11.11.2026 - 21:07 դիտում

Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում՝ պարզագույն կանոնի պահանջը չկատարելու միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը պետք է վարչական ներգործության միջոցներ ձեռնարկի։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ խախտումը, ի թիվս այլնի, կարող է լինել խցանման պատճառ, բայց դա չի կարող դիտարկվել որպես հիմնական պատճառ։

Ըստ խոսնակի՝ ՆԳՆ-ն Երևանի քաղաքապետարանի հետ բազմաթիվ վերլուծություններ է արել։

Ճանապարհային երթևեկության այդ խախտման վերաբերյալ Նարեկ Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ն ամիսներ շարունակ իրազեկում է քաղաքացիներին Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի պահանջը կատարելու վերաբերյալ, և Ոստիկանությունն այս խախտման մասով արդեն ունի կայացրած բազմաթիվ որոշումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ