Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Աստղիկ Խաչատրյան 10.11.2026 - 22:14
10.11.2026 - 22:14 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում ներկա է եղել «Բոլորից առաջ երեխաները. Երեխաների բարեկեցությանն ուղղված համաշխարհային հանձնառություն» թեմայով գագաթնաժողովի բացմանը:

Գագաթնաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ