Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Աննա Կոստանյան 9.11.2026 - 16:23
9.11.2026 - 16:23 դիտում

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց՝ այս տարի տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեվերջին ավագանին պետք է նման որոշում կայացներ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով։

«Խոսքը մեկանգամյա ուղևորափոխադրման մասին է, բայց այս տարի մենք նման բարձրացում չենք նախատեսում»,– ասաց Ավինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ