Կարեն Ասլանյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Աննա Կոստանյան 27.10.2026 - 18:05
27.10.2026 - 18:05 դիտում

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակիչում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին, նվաճել Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

31-ամյա հայ մարզիկը հիանալի մրցաշար է անցկացրել՝ չորս հաղթանակ տանելով ժամանակից շուտ ավարտված գոտեմարտերում, իսկ եզրափակիչում 8։4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհատ Մամադլիի նկատմամբ։

Ասլանյանի համար սա կարիերայի ընթացքում Աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալն է։

Այս կապակցությամբ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Աշխարհի չեմպիոն ունենք նաև ըմբշամարտից, բրավո մեր մարզիկին:

Կարեն Ասլանյանը եզրափակիչում հաղթեց Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Նիհատ Մամմադլիին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ