Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու և Հայաստան անցնելու մանրամասները

Աստղիկ Խաչատրյան 21.10.2026 - 19:46
21.10.2026 - 19:46 դիտում

Ադրբեջանական մամուլը մանրամասներ է հրապարակել սահմանը հատած և Հայաստանի տարածքում հայտնված անձի վերաբերյալ։

Oxu.Az-ը գրել է, որ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ հովիվ է։

Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրը նա գնացել է սահմանային գոտում անասուններ արածեցնելու, որտեղ էլ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում անցել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի մոտակայքում։

Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ևս չի հերքել տեղեկությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ