Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

14.10.2026 - 12:42 դիտում

Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ:

 

Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով:

Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ