Նպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը․ դեսպան Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահին

14.10.2026 - 10:01 դիտում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ