Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

12.10.2026 - 17:09 դիտում

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին:

Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման:

Արարատ Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում առկա հարցեր՝ միտված տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ