ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը և Լուսինե Բադալյանը, երեկ վիրահատությունից հետո այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը: Այդ մասին տեղեկանում ենք հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից:
«Երեկ վիրահատությունից հետո այցելեցինք Անիին։ Վիճակը կայուն էր, բուժանձնակազմը՝ շատ հոգատար։
Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ՝ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։
Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- ասված է գրառման մեջ։
