ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

3.10.2026 - 18:26 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին զգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, չմնալ Կիևում և չճանապարհորդել այդ երկիր, չգտնվել Ուկրաինայի ռազմական օբյեկտների մոտակայքում։

Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների, Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են համակարգված և հետևողականորեն հարվածներ հասցնել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում գտնվող ռազմական թիրախներին։

«Հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրանց վրա, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ