Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը կայցելի Հայաստան։
ԱԺ նախագահի սեպտեմբերի 30-ի կարգադրությամբ՝ նախատեսվում է կազմակերպել պատվիրակության ընդունելությունը Ազգային ժողովում։
Պատվիրակությանը կընդունի ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։
