Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքի էջում:
«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- նշված է գրառման մեջ:
