ԱԺ հանձնաժողովը քննարկել է անհայտ կորածների վերաբերյալ մի շարք հարցեր

30.09.2026 - 16:49 դիտում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Վիլեն Գաբրիելյանի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկեցինք անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ