Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

30.09.2026 - 13:01 դիտում

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից։

Ըստ այդմ՝ դատախազությունը Միքայել Մինասյանին սույն ծանուցագիրը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ելնելով վերոգրյալից՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:50-ին, Դուք հրավիրվում եք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- նշված է հրապարակային ծանուցման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ