2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

30.09.2026 - 13:49 դիտում

ՊԵԿ առանցքային առաջնահերթություններից են հարկային ոլորտի շարունակական բարելավումն ու կատարելագործումը՝ տեսլականին և առաքելությանը համահունչ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային ոլորտի բարեփոխումներն ու նախաձեռնությունները միտված են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների համար առավել պարզ, կանխատեսելի և բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ժամանակակից համակարգերի և թվայնացված գործիքների ներդրմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարձրացմանը։

«Նոր մոտեցումներ՝ նոր արդյունքներ․ առանձնացրել ենք 2026 թվականի առաջին կիսամյակում հարկային ոլորտում արձանագրված բարեփոխումները։

Վերլուծություններով, կամերալ ուսումնասիրություններով բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37․7%-ով։ Վերլուծության և մոնիտորինգի արդյունքում հարկ վճարողներին ուղարկվել է 38 012 ծանուցում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 69.9%-ով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀԴՄ ստուգումների քանակը նվազել է շուրջ 28%-ով, մինչդեռ ստուգումների արդյունավետությունն աճել է շուրջ 4.3 տոկոսային կետով։ Իսկ չգրանցված աշխատողների մասով ստուգումների քանակը նվազել է շուրջ 30%-ով, մինչդեռ դրանց արդյունավետությունն աճել է շուրջ 5.4 տոկոսային կետով։

Հարկային հսկողության համակարգում ներդվել է ավանդական գործիքներից տարբերվող՝ կանխարգելիչ և իրազեկման վրա հիմնված «փափուկ վարչարարության» նոր մոտեցում, որի նպատակն է՝ առանց հարկային հսկո­ղության միջոցների առաջնահերթ կիրառման, հարկ վճարողների հետ անմիջական և համակարգված աշխատանքի, իրազեկման ու կանխարգելիչ ներգործության միջոցով, նպաստել հարկային կարգա­պա­հության բարձրացմանը, պարտավորությունների կամավոր կատարմանը և հարկ վճարողների վարքագծային փոփոխությանը։

Համալիր հարկային ստուգումների քանակը՝ 2025 թվականի համեմատ, նվազել է 29%-ով, իսկ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, գումարային 34% աճ է արձանագրվել նաև ճշտված հաշվարկների ներկայացման մասով։ Միաժամանակ, բարելավվել է համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք առավել թիրախային։

Ավելին՝ այստեղ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ