Քննարկվել են արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

Աստղիկ Խաչատրյան 28.09.2026 - 17:42
28.09.2026 - 17:42 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոհրաբյանի և կրթական հետազոտությունների մասնագետ Բենջամին Լեյվայի հետ քննարկել է արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի թվայնացման օրակարգը։

825292835_1390180563202195_7099003196904930472_n.jpg (107 KB)

«Ներկայացրել եմ առողջապահության ոլորտում անվտանգ և միասնական տվյալների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը:

Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության և առողջապահական նորարարությունների համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունն ու դերը զարգացնելու հնարավորություններին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ