Ալեն Սիմոնյանը և ԵՄ խորհրդի աշխատանքային խմբի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերի խորացմանն առնչվող թեմաներ

Աստղիկ Խաչատրյան 28.09.2026 - 17:34
28.09.2026 - 17:34 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:

Քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և կապերի խորացմանն առնչվող թեմաները։

 

ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ