Միրզոյանը ու Բենինի ԱԳ նախարարը երկու փաստաթուղթ են ստորագրել

24.09.2026 - 12:28 դիտում

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են՝

«Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր,

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ