Հարավային Կովկասի հարցում Անկարայի դիրքորոշումը հստակ է՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի:
«Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանձնառությունը կարգավորմանը»,- հավելել է Էրդողանը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը և Թուրքիան էլ առաջընթաց են գրանցում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
