Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

22.09.2026 - 13:50 դիտում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները: Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են համատեղ աշխատել՝ թուլացնելու էներգետիկ շուկաներում լարվածությունը, պաշտպանելու Մերձավոր Արևելքում կարևորագույն ենթակառուցվածքները և ապահովելու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը։

«Նաև համատեղ ջանքեր կգործադրենք, որ Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները դադարեցվեն: Պետք է շտապ լուրջ բանակցություններ սկսենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմաններիշուրջ»,- գրել է Մակրոնը X-ի էջում։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա վստահեցրել է, որ Փարիզը Կիևի կողքին կլինի և կօգնի դիմակայել ձմռանը, քանի որ ռուսական հարվածներից միլիոնավոր ընտանիքներ կարող են զրկվել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։

«Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը՝ տրամադրելով ռադարներ և ՀՕՊ հրթիռներ»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Նա Զելենսկու հետ քննարկել է նաև Թրամփի հետ հանդիպման արդյունքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ