Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացնում ենք Հայաստանի թվային անձնագիրը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է։
Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար։
