Կարտոֆիլի ու գազարի մշակությամբ զբաղվող Սպանդարյան գյուղում, ինչպես մարզի բազմաթիվ բնակավայրերում, ոռոգման ջուրը տարիներ շարունակ գյուղ է հասել մեծ կորուստներով՝ երբեմն ջրի 70-80 տոկոսը ճանապարհին կորցնելով, իսկ որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես չհասնելով հասցեատիրոջը։ Արդյունքում տարեցտարի նվազել է նաև հողագործությամբ զբաղվելու և տնամերձ այգիները մշակելու հետաքրքրությունը։
