Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

17.09.2026 - 14:54 դիտում

Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Մխիթարյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց՝ քվեարկությանը ԱԺ պատգամավորներից մասնակցել է 89-ը:

Քվեատուփում առկա է եղել 89 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց 53 կողմ, 36 դեմ ձայներով:

«Պարո՛ն Մխիթարյան, որոշումն ընդունված է, շնորհավորում ենք ձեզ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

Ավելի վաղ Ազգային ժողովը մերժել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի, ապա նաև Իրինա Յոլյանի թեկնածությունները տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ