Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

10.09.2026 - 18:07 դիտում

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն այս տարվա հունվարից մինչև օգոստոս ամիսներին հասել է 5,8 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 2,5 տոկոսի:

Այս նախնական գնահատումը հրապարակել է ՌԴ ֆինանսների նախարարությունը: Սա մեկուկես անգամ ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամբողջ 2026 թվականի համար կանխատեսվում է 3,8 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 1,6 տոկոսի չափով դեֆիցիտ:

Բյուջեի ծախսերը տարվա ընթացքում եկամուտներից մեծ են եղել՝ 8 ամսվա ընթացում պետական ծախսերը կազմել են 31,7 տրիլիոն ռուբլի, մուտքերը՝ 25,9 տրիլիոն: Պատճառներից մեկը նավթագազային մուտքերի՝ 16,7 տոկոսով կրճատումն է: Միևնույն ժամանակ, ոչ նավթագազային եկամուտներն ավելացել են 18,1 տոկոսով:

Այդուհանդերձ, Կրեմլում բյուջեի աճող դեֆիցիտը լուրջ մտահոգության առիթ չեն համարում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ սա փոփոխական թիվ է, իսկ Ռուսաստանի տնտեսության մակրոտնտեսական կայունությունը լիովին ապահովված է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ