Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։
Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։
Եվրամիության նման նախաձեռնությունը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից հայկական մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին:
