Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

10.09.2026 - 14:10 դիտում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաև տարածաշրջանային զարգացումներին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ