Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին

8.09.2026 - 17:39 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հիմնված պատմականորեն ձևավորված սերտ կապերի, փոխադարձ վստահության և ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ