Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին: Տեղեկություններ կան, որ 70-ից ավելի մարդ է վիրավորվել: Նշվում է, որ հութիները թիրախավորել են քաղաքացիական և տնտեսական օբյեկտներ: Էր Ռիադից խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «Անսար Ալլահ» շարժման կողմից բխող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայում միջազգային օդանավակայանի, ավիաբազայի և նավթային օբյեկտի։ Հութիները պնդում են՝ պատասխանել են Եմենի տարածքի թիրախավորմանը, որի հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել:
Սաուդյան Արաբիան և Իրանին աջակցող հութիները վերսկսել են փոխադարձ հարվածները հուլիսին: «Անսար Ալլահ» շարժումը նաև հայտարարել էր Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ թիրախավորելով Կարմիր ծովում նավարկող նավթատարներ:
