Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

8.09.2026 - 16:42 դիտում

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Քվեարկության արդյունքում Ալխաս Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ելույթ ունենալով՝ Ալխաս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս բարձր պաշտոնը։

Հանձնաժողովը հաստատել է նաև իր աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ քաղաքացիների ընդունելությունները կկայանան յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 14։00-ից 16։00-ը՝ Բաղրամյան անցակետի 1-ին հարկի 1-ին սենյակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ