Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ

8.09.2026 - 16:27 դիտում

Փհենյանը խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձեն ռազմական բախում հրահրել: Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Սոն Գին դատապարտել է Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև Ճապոնիայի և Ավստրալիայի հետ համատեղ վարժանքները:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի ռազմական գործակցության համակարգը վերածվում է հարձակողական վտանգավոր դաշինքի: «Հյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններին»,- նախազգուշացրել է պաշտոնյան։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին: «Այնուհանդերձ, հիմա ուշ է չեղարկել զորավարժությունները, սակայն հանձնարարել եմ Պատերազմի նախարարին՝ էականորեն կրճատել դրանք»,- նշել էր Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաև տեղեկացրել է, որ կարող է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ