Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

3.09.2026 - 15:48 դիտում

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։52-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Ծովեր» կոչվող տարածքին հարակից սարում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և տեղափոխել գյուղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ