«Անկախության տարիներին Ղրղզստանն էական առաջընթաց է արձանագրել պետականաշինության, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ ոլորտներում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
