Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին:
Աշխատաժողովի քննարկումների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարգևատրել է փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին տեղում աջակցություն ցուցաբերած և ՀՀ տեղափոխման գործընթացում ակտիվ ներգրավված ԱԳՆ գործընկերներին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
