Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ

28.08.2026 - 16:41 դիտում

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆի այցը Մոսկվա և լուրերը, որ ռուս գործընկերների հետ հանդիպման ընթացքում Ռետկլիֆը հորդորել է Մոսկվային ձեռնպահ մնալ ՆԱՏՕ-ի, մասնավորապես Բալթյան երկրների դեմ էսկալացիայից:

Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորության մասին պնդումները: «Ռետկլիֆը որևէ հորդոր կամ նախազգուշացում չի փոխանցել Մոսկվային: Մենք հարձակման վտանգ չենք տեսնում»,- մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ ԿՀՎ տնօրենի այցը Ռուսաստան աշխատանքային էր, և դրանում որևէ արտառոց բան չկար:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հաստատել էր, որ հանդիպել է Ջոն Ռետկլիֆի հետ: Նշվել է, որ կողմերը քննարկել են հետախուզական ծառայությունների իրավասության հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ