Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան

27.08.2026 - 14:48 դիտում

Նկատի ունենալով ԱԲ ոլորտի Հայաստանի ներդրումները՝ մեզ պետք է լրացուցիչ հասկանալ՝ եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա՞ որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինում վերջերս տեղի ունեցած երկու երկրների էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև հանդիպման քննարկումներին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսա՞նք ներկրել, թե՞ վաճառքի հեռանկար է բացվել:

«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ:

Ավելին ասեմ՝ գիտեք, որ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշատանա»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՏԿեՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ