Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին:
Նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելուն։
«Խոսքը պետական համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերում»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
2 ծրագիր՝ Արմավիրի մարզում,
3 ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում,
2 ծրագիր՝ Լոռու մարզում,
1 ծրագիր՝ Կոտայքի մարզում,
1 ծրագիր՝ Վայոց ձորի մարզում։
Ընդհանուր 7 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի է վերաբերում։
«Հրատապ աշխատանքներով ֆինանսավորում իրականացրինք Կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված հարցով։
Ընդհանուր առմամբ, այս հաստատումով էլ 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը։
