ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան

25.08.2026 - 17:08 դիտում

Ընդդիմությունն ունի շատ կոնկրետ առաքելություն, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն ՀՀ: Ես ձեզ հիասթափեցնում եմ՝ ՀԱՊԿ խաղաղպահները չեն մտնելու ՀՀ: Այդ մասին Ազգային ժողովի իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է, և խաղաղապահը ժողովուրդն է, այո՛, այդ թվում՝ Հայաստանի ժողովուրդը և Ադրբեջանի ժողովուրդն են ամենահուսալի խաղաղապահները, և որևէ օտար խաղաղապահ ՀՀ տարածք չի մտնելու: Եվ սա է Չորրորդ հանրապետությունը:

Չորրորդ հանրապետությունը սրանով է տարբերվում: Չորրորդ հանրապետությունը չի գնում աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում իր գոյության իրավունքը մուրում: Չորրորդ հանրապետությունն ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ