Ինդոնեզիայում առնվազն 20 մարդ է զոհվել 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Ստորգետնյա ցնցումները սկսվել են Ֆլորես կղզուց ոչ հեռու: Էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ դեպի հյուսիս-արևելք:
Երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ և այլ շինություններ:
Լրատվամիջոցների տվյալով՝ իշխանությունները նաև ցունամիի սպառնալիք են հայտարարել երկրի երեք նահանգում, իսկ մարդկանց կոչ են արել չմոտենալ ափին և թաքնվել անվտանգ վայրերում:
