Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել:
Այն տեղի է ունեցել Բելառուս-Ուկրաինա սահմանին: Ռուսաստանին է փոխանցվել 8, Ուկրաինային՝ 7 քաղաքացիական անձ: Ռուսաստանն Ուկրաինային հանձնել է 261 աճյուն, ստացել՝ 24 աճյուն:
