Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում

13.08.2026 - 12:20 դիտում

Վարչապետի որոշման համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Մեկ այլ որոշման համաձայն՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղարի պաշտոնում. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»:

Վարչապետի որոշումները՝ այստեղ:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում 8 տարի կատարած աշխատանքի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ