Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

5.08.2026 - 15:20 դիտում

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 5-10-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ